«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ՍԵՆԱՏՈՐ ՋԵՔ ՍԿՈԹԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՎԱՆ

Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ Արեւմտյան շրջանային վարչության ատենապետի եւ մի խումբ անդամների ուղեկցությամբ երկուշաբթի առավոտյան Երեւան ժամանեց Մ. Նահանգների Սենատի անդամ Ջեք Սկոթը: Սենատոր Սկոթը Սենատում ներկայացնում է Փասադենա, Գլենդեյլ եւ Բըրբենքի շրջանները, որտեղ ամենախիտ հայությունն է ապրումՙ մոտավորապես 150 հազար:

Հայաստանում 5-օրյա կեցության ընթացքում սենատորը պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունենալու պետական բարձրաստիճան պաշտոնատարների հետ, այցելելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ, Մեծ եղեռնի հուշարձան եւ թանգարան, Կալիֆոռնիա-Հայաստան առեւտրի գրասենյակ, Մայր աթոռ Ս. Էջմիածին, մշակութային եւ կրթական օջախներ:

Սենատորին ուղեկցող ՌԱԿ պատվիրակությունը գլխավորում է Արա Ահարոնյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4