«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ԻՌԼԱՆԴԻԱՅԻ 1/3-Ը ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Իռլանդիայում ԵՄ հանձնախմբի ներկայացուցչության վերջերս անցկացված հարցման արդյունքներով բնակչության 1/3-ը դեմ կքվեարկի Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը, գրում է լրագրող Մարտին Ուոլը «Այրիշ թայմս» թերթի սեպտեմբերի 10-ի համարում: Նրանց կարծիքով, մշակույթների տարբերությունը «նշանակալի դեր է խաղում» իրենց դիրքորոշման հարցում: Անդամակցության կողմնակիցների (դարձյալ 1/3-ը հարցման ենթարկվածների) կարծիքով, կամրապնդվի փոխհասկացողությունը քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ, որն էլ իր հերթին կուժեղացնի անվտանգությունը եւ կնպաստի Եվրոպայի «ծերացող» բնակչության վերակենդանացմանը: Երրորդ խումբը (29 տոկոս) կարծիք չի արտահայտել այս առնչությամբ:

Հարցման երկրորդ մասը ԵՄ սահմանադրությանն է վերաբերել: Բնակչության կեսն անորոշ դիրքորոշում է ունեցել: 13 տոկոսը դեմ է եղել, իսկ 37 տոկոսըՙ կողմ: Վերջիններիս պատճառաբանությունը եղել է այն, որ սահմանադրության շնորհիվ նրանք հույս ունեն, որ ԵՄ-ի կառույցները կաշխատեն առավել սահուն կերպով: 29 տոկոսի կարծիքովՙ սահմանադրությունն ամրապնդելու է եվրոպական համընդհանուր ինքնուրույնության զգացումը: Իսկ դեմ արտահայտվողները (41 տոկոս) որպես գլխավոր պատճառ նշել են ազգային ինքնուրույնության կորուստը:

ԵՄ-ի ընդարձակման վերաբերյալ հարցին հարցման ենթարկվածների 40 տոկոսը կողմ է եղել սահմանափակելու անդամակցող երկրների քանակը, իսկ 13 տոկոսը ընդհանրապես դեմ է եղել «հավելյալ երկրների ընդգրկմանը»: 29 տոկոսը պատասխանել է, որ քաջալերում է բոլոր երկրների անդամակցությանը: Ջախջախիչ մեծամասնության կարծիքովՙ Իռլանդիան «մեծապես շահել է ԵՄ անդամ դառնալով»:

1006 հոգու հարցման ենթարկելը կազմակերպել է TNS MRBI-ը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4