ԲԱՔՈՒ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 20-21-ը Բաքվում կկայանա միջազգային իսլամական համաժողով: Գիտաժողովի աշխատանքին, Ադրբեջանի ներկայացուցիչներից բացի, կմասնակցեն Ռուսաստանի (Հյուսիսային Կովկասի), Իրանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքիայի պատվիրակությունները: Կքննարկվեն իսլամական աշխարհի հրատապ խնդիրները, միջկրոնական համագործակցության հարցեր, կներկայացվեն վերջին գիտական նվաճումները: