«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի երեկվա նիստում մեկ հարց էր. հանձնաժողովի անդամները լսել են Ծաղկահովիտ քաղաքի տարածքում 106 մեգահերց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու համար «Ար ռադիո միջմայրցամաքային» ընկերության ներկայացրած առաջարկը:

Ռադիոընկերությունն ունի մեկ տասնամյակից ավելի պատմություն եւ ծանոթ է ռադիոլսողին: «Ար ռադիո միջմայրցամաքայինի» հաղորդումները ուղղված են լայն լսարանի պահանջները բավարարելուն, հեռարձակվում են մշակութային, հայրենասիրական, երաժշտական, կրթական, մանկապատանեկան, լրատվական, քաղաքական, տնտեսական եւ զվարճալի հաղորդումներ: Հեռարձակվելով Երեւանումՙ ռադիոընկերությունը վերահեռարձակվում է հանրապետության մի շարք բնակավայրերումՙ Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան, Մեղրի, Վանաձոր, Գյումրի եւ այլն: Ընկերությունը հայտ է ներկայացրել նաեւ Ծաղկահովիտ քաղաքում վերահեռարձակվելու համար:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում ներկայացնելով մրցութային առաջարկը, ընկերության իրավաբան Ռուզաննա Բաբլոյանը նշեց, որ «Ար ռադիո միջմայրցամաքայինը» շարունակելու է վարել նույն քաղաքականությունը, սակայն ստանձնում է նաեւ լրացուցիչ պարտավորություններ. Ծաղկահովիտը եւ հարակից բնակավայրերը բնակեցված են նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով, հաղորդումներ կպատրաստվեն եւ կհեռարձակվեն նրանց մասին եւ նրանց համար: «Ար ռադիո միջմայրցամաքայինը» մրցութային առաջարկ ներկայացրած միակ ընկերությունն էր: ՀՌԱՀ-ը առաջարկը կքննարկի եւ իր որոշումը կհարապարակի նոյեմբերի 7-ին:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4