«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ԹԱՄԱԶՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ

Սերբիայի Հերցեգ Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնության 3-5-րդ տուրերում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ մինչեւ 12 տարեկանների մրցաշարի մասնակից Հայկ Թամազյանը, որը տոնեց երեք հաղթանակ: Հայկը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, որը 2 պարտիայում հաղթեց, մեկումՙ պարտվեց: Իսկ աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Սանան Սյուգիրովն ու ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչը, որոնք ունեն 5-ական միավոր:

4 միավոր է վաստակել մինչեւ 16 տարեկանների մրցաշարի մասնակից Զավեն Անդրեասյանը, որը 3-7-րդ տեղերն է բաժանում: Զավենը նախ հաղթեց Ջոջուային, ապա պարտվեց Տրոֆիմովին, սակայն հաջորդ տուրում կրկին ճաշակեց հաղթանակի քաղցրությունըՙ պարտության մատնելով Ռահմանովին: Այս տարիքային խմբում 4,5-ական միավորով առաջատարներն են Սերգեյ Տրոֆիմովն ու ռուսաստանցի Պողոս Նահապետյանը:

Վատ հանդես չեն գալիս մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Արման Փաշիկյանը (3,5 միավոր), Վարդան Մովսիսյանը, Յուրի Համբարձումյանը եւ Տիգրան Մամիկոնյանը, որոնք ունեն 3-ական միավոր: Այստեղ առաջատարը Իսրայելը ներկայացնող Մաքսիմ Ռոդշտեյնն է:

Հայ շախմատիստուհիներից առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 10 տ.), Լուսինե Կարապետյանը (մինչեւ 14 տ.), Դիանա Մնացականյանը (մինչեւ 14 տ.) եւ Նունե Դարբինյանը (մինչեւ 16 տ.), որոնք 5 հնարավորից իրենց օգտին 3-ական միավոր են գրանցել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4