Ավելի քան 60 մասնակիցներ վիճարկեցին նարդու Հայաստանի գավաթը, որի խաղարկությունն անցկացվեց կարճ եւ երկար մրցաձեւերից: Կարճ մրցաձեւում բոլորից հաջող հանդես եկան եւ եզրափակիչում պատվավոր մրցանակը վիճարկեցին Ծառուկ Մանուկյանն ու Կոլյա Մոսոյանը: Հաղթելով վճռորոշ մրցախաղում էլ, Ծառուկ Մանուկյանը դարձավ ՀՀ գավաթակիր: Երկար մրցաձեւում հաջողությունն ուղեկցեց Սուրեն Կարաթորոսյանին, որը եզրափակիչում պարտության մատնեց Արթուր Մուսայելյանին: 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները դրամական մրցանակներ ստացան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ