«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2005-09-16 | #167, 2005-09-17 | #168, 2005-09-20


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 16-ի նիստում ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքըՙ տարեկան 3, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 16, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 1 տոկոս:

***

ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեւավորված մակրոտնտեսական իրավիճակի եւ ֆինանսական շուկայի միտումների նկարագրությունը.

Մակրոտնտեսական իրավիճակը Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, օգոստոսի 20-30-ը գրանցվել է 1.71% գնաճ:

Օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են 2 մլրդ 150 մլն դրամ:

Դրամավարկային քաղաքականություն Օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փողի բազան աճել է 3 մլրդ 540 մլն դրամովՙ կազմելով 182 մլրդ 607 մլն դրամ: Փողի բազայի աճը հիմնականում պայմանավորված է եղել ԶԱԱ-ի 3 մլրդ 116 մլն դրամ եւ ԶՆԱ-ի մոտ 424 մլն դրամ աճով:

Հաշվետու երկշաբաթվա ընթացքում ԿԲ-ի կողմից ներգրավվել է 1 մլրդ 300 մլն դրամ ավանդՙ 3 մլրդ 500 մլն դրամ մարման պարագայում: Միաժամանակ իրականացվել է 1 մլրդ 280 մլն դրամի հակադարձ ռեպո գործառնությունՙ 2 մլրդ 854 մլն դրամ մարման պարագայում: Թողարկվել են նաեւ 3 մլրդ 370 մլն դրամի ԿԲ արժեթղթեր:

Օգոստոսի 27-ին նախորդած շաբաթվա համեմատ փողի զանգվածն (առանց կուտակված տոկոսների) աճել է 14 մլրդ 282 մլն դրամով եւ կազմել 346 մլրդ 499 մլն դրամ: Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 3 մլրդ 906 մլն դրամով, իսկ ավանդներըՙ 10 մլրդ 376 մլն դրամով: Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 8 մլրդ 587 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ նվազել 477 մլն դրամով: Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 2 մլրդ 223 մլն դրամով եւ կազմել 71 մլրդ 496 մլն դրամ: Արտարժութային ավանդների աճը պայմանավորված է եղել ՀՀ դրամ փոխարժեքի արժեզրկման արդյունքում դրանց դրամային արտահայտության աճով: Ինչ վերաբերում է դրամային զանգվածին, ապա այն աճել է 3 մլրդ 471 մլն դրամով եւ օգոստոսի 27-ին կազմել 185 մլրդ 554 մլն դրամ:

Ֆինանսական շուկայի միտումները Այդ ժամանակաշրջանում դրամային թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 19.400 մլն դրամ, իսկ դրամային պարտադիր պահուստավորումըՙ 7,072 մլն դրամ: Արտարժութային ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորումը կազմել է 19,313 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները:

Ներքին արժութային շուկա Արտարժութային շուկայում առեւտրային բանկերի կողմից իրականացված գործառնությունների համախառն ծավալը կազմել է 116 մլն ԱՄՆ դոլար, որից 56 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 50 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 467.26 եւ 471.46 դրամ միջին կշռված փոխարժեքներով:

Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.02%-ովՙ 464.37 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 464.45 դրամի:

ՊՊ առաջնային շուկա Տեղի է ունեցել ՊՊ-երի 3 թողարկում: Առաջին շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 39-շաբաթյա ՊԿՊՙ 500 մլն դրամ ծավալով: Պարտատոմսի նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 124 մլն դրամ (224.82%)ՙ արդյունքում ձեւավորելով 3.3685% միջին կշռված եկամտաբերություն: Նույն շաբաթում թողարկվել են նաեւ 40 եւ 52-շաբաթյա ՀՀ ԿԲ պարտատոմսերՙ 1 մլրդ 500 մլն եւ 2 մլրդ դրամ ծավալներով համապատասխանաբար 3.8506% եւ 4.4181% միջին տարեկան եկամտաբերություններով:

ՊՊ երկրորդային շուկա Իրականացվել է 3 մլրդ 868 մլն դրամի գործարքՙ 5.15% միջին կշռված եկամտաբերությամբ: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 771 մլն դրամի գործարքՙ 4.53%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 98 մլն դրամի գործարքՙ 5.68%-ով:

Միջբանկային ռեպո գործառնություններ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 2 մլրդ 546 մլն դրամՙ 2.84% միջին կշռված տոկոսադրույքով: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 215 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 2.87 %-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 331 մլն դրամ ծավալով գործարքՙ 2.82 %-ով:

Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում Սեպտեմբերի 2-15-ն ընկած ժամանակահատվածում փողի բազայի ցուցանիշը կկազմի 175 մլրդ 364 մլն դրամՙ նվազելով 7 մլրդ 243 մլն դրամով: Բազայի նվազումը պայմանավորված կլինի ԶԱԱ-ի 10 մլրդ 840 մլն դրամ նվազումով եւ ԶՆԱ-ի 3 մլրդ 597 մլն դրամ աճով: ԶԱԱ-ի նվազումը հիմնականում պայմանավորված կլինի առեւտրային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվներից միջոցների նոստրո հաշիվներ տեղափոխման հետ: Այս փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա ֆինանսական շուկայի եւ տոկոսադրույքների վրա: ԶՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված կլինի կենտրոնական գանձապետարանի միջոցներիՙ 5 մլրդ 734 մլն դրամ նվազման հետ, որի մասին տվյալներ տրամադրել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը:

Նշված երկշաբաթյա ժամանակահատվածում նախատեսվում է թողարկել 2 մլրդ դրամ ծավալով ԿԲ արժեթղթեր:

Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաեւ մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը եւ ֆինանսական շուկաներում առկա միտումներըՙ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ բանկերից ներգրավված ավանդների համար 1%, ռեպո համաձայնագրերի համար 3%, լոմբարդային վարկերի համարՙ 16%: 06.09.2005թ.

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4