Սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 6 մլրդ 218 մլն դրամով եւ սեպտեմբերի 15-ին կազմել 172 մլրդ 235 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 4 մլրդ 343 մլն դրամով, զուտ ներքին ակտիվները` 1 մլրդ 875 մլն դրամով:
Սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 5 մլրդ 312 մլն դրամով եւ սեպտեմբերի 9-ին կազմել 336 մլրդ 116 մլն դրամ: Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 310 մլն դրամով, կազմելով 124 մլրդ 619 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 1 մլրդ 149 մլն դրամով եւ կազմել 44 մլրդ 821 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 283 մլն դրամով եւ կազմել 17 մլրդ 906 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 7 մլրդ 55 մլն դրամով եւ կազմել 148 մլրդ 770 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 70 մլրդ 22 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 6 մլրդ 75 մլն դրամով), ժամկետայիններըՙ 78 մլրդ 747 մլն դրամ (նվազումըՙ 980 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 40-շաբաթյա 500 մլն դրամի ՊՊ` 3,7765 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ 39-շաբաթյա 1 մլրդ դրամի ՊՊ` 3,9382 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 3 մլրդ 800 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 1 մլրդ 300 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:
Արտարժույթի շուկա
Սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը արժեքավորվել է 1,50 տոկոսովՙ 459,27 դրամից հասնելով 452,50 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 50,976 հազ ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 456,58 դրամ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 2 մլն ԱՄՆ դոլարՙ 450,98 դրամ փոխարժեքով:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն