Մեր թերթի շաբաթ օրվա ներդիրում իրանահայ Խաչիկ Խաչերի «Ֆրանց Վերֆել. Մեծ գրողի եւ հումանիստի մահվան հիսնամյակի առիթով» հոդվածում թույլ է տրվել անճշտությունՙ 60-ամյակի փոխարեն տպագրվել է 50, որի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը: Նույն հոդվածում հեղինակը վեպի էկրանավորման փափագ է հայտնում: Մեզ հիշեցնում են, որ «Մուսա լեռան 40 օրը» վեպը էկրանավորվել է 1982 թ. (Սարգի Մուրադյան):