ԹԲԻԼԻՍԻ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանում ՌԴ դեսպան Վլադիմիր Չխիկվիշվիլին երկյուղում է վրաց-օսական հակամարտության գոտում իրադրության վատթարացումից: Այս մասին նա այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանում, ուր հրավիրվել էր զրուցելու Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ: Հակամարտության գոտում արդեն երկու օր է կրակոցներ են հնչում: Երեկ չէ առաջին օրը երեք ական է պայթեցվել Ցխինվալում, իսկ երեկ նույնքան ականներ ընկել են վրացական Աչաբետի գյուղի վրա, վրաց խաղաղապահների պահակակետի եւ տեղի դպրոցի մոտ: Ինչպես նշել է Չխիկվիշվիլին, իրադրության սրումը մտահոգություն է պատճառում ռուսական կողմին:
Ռուսական դեսպանը վստահ է նաեւ, որ հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալուց հետո իրադրությունն այնտեղ միանշանակ կտրուկ կվատթարանա: «Խաղաղապահները ոստիկանական գործառույթներ չունեն, եւ նրանք չեն կարող պայքարել քրեական տարրերի դեմ», հայտարարել է նա: Դեսպանի եւ խորհրդարանի նախագահի հանդիպումն ընթացել է դռնփակ: