ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԻՆՖՈ: Մոտ ժամանակներս Microsoft ընկերությունն իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում, հաղորդեց Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ընկերության ռազմավարության գծով տնօրեն Իգոր Համբարձումյանը: Նրա ասելով, ընկերությունը մտադիր է առաջին հերթին ուշադրություն դարձնել գործընկերային ցանցերի եւ կապուղիների զարգացմանը, ինչպես նաեւ ապահովել ընկերության արտադրանքի մատչելիությունը Հայաստանում: Ի.Համբարձումյանը նշեց, որ Microsoft-ի մուտքը նոր շուկաներ, որպես կանոն, հանգեցնում է դրանց ինտենսիվ զարգացման, ինչը պայմանավորված է ողջ աշխարհում ընդունված գործարար փորձի հմտությունների փոխանցմամբ: Այդ պատճառով, նշեց մեր զրուցակիցը, աշխարհի խոշորագույն ընկերության մուտքը Հայաստան` իր ծրագրային ապահովմամբ եւ սեփական պլատֆորմների բազայի հիման վրա լուծումներով, անկասկած դրականորեն կանդրադառնա շուկայի վրա: Նա հաղորդեց, որ ԱՊՀ երկրներում ընկերությունը ներկայացուցչություններ ունի միայն Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում: Հայաստանում ներկայացուցչություն բացելուց հետո Microsoft ընկերությունը մտադիր է ներկայացուցչություն բացել նաեւ Ադրբեջանում