Երեկ ավարտվեց սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը, որը թեկնածուների դիմումների համաձայն սկսվել էր սեպտեմբերի 19-ին:
Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ հաղորդագրությունը, ընտրատարածքային հանձնաժողովի սեպտեմբերի 23-ի նիստում որոշվել է ընտրությունները ճանաչել անվավեր եւ վերաքվեարկություն օր նշանակել հոկտեմբերի 2-ը: