«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2005-09-21 | #170, 2005-09-23 | #171, 2005-09-24


ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ մեկնարկեց Հայկական կարմիր խաչի ընկերության առաջին օգնության (ԱՕ) կամավորական խմբերի ազգային 8-րդ բաց առաջնությունը: Այս տարի միջոցառմանը մասնակցում է ԱՕ 7 խումբ ՀՀ մարզերից, ինչպես նաեւ մեկական թիմեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Գերմանիայից եւ Ղրղզստանից: Ինչպես տեղեկացնում են Հայկական կարմիր խաչի ընկերության լրատվական բաժնից, պաշտոնական դիտորդներ են ժամանել Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Վրաստանից: Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցող մրցույթին խմբերն իրենց ուժերը կչափեն 9 կայաններում: Դրանից 7-ում ներկայացված են արտակարգ իրավիճակներՙ առավելագույնս մոտեցված իրականին: 8-րդ կայանում կստուգվեն մասնակիցների գիտելիքները Կարմիր խաչի շարժման վերաբերյալ, 9-րդումՙ կլինեն առաջին օգնության տարրերով մարզախաղեր: Բոլոր խմբերն անցնելով 9 կայաններով եւ «տուժածներին» առաջին օգնություն ցուցաբերելով կգնահատվեն մրցավարների կողմից:

«Տարեցտարի առաջնություններում աճում է խմբերի պատրաստվածության աստիճանը, բարձրանում մրցավարների վարպետությունը, ընդլայնվում մրցակիցների ցանկը, նշված է մամլո հաղորդագրությունում: Առաջնությունների կազմակերպման եւ իրականացման գործում առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնը սերտորեն համագործակցում է պետական, ոչ պետական եւ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Առաջնություններն իրականացվում են տեղական եւ արտասահմանյան հովանավորներից հանգանակված ֆինանսական միջոցներով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4