«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2005-09-24 | #172, 2005-09-27 | #173, 2005-09-28


ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ

ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով երեկ Երեւան է ժամանել ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Լրագրողների հետ օդանավակայանում կարճատեւ հանդիպման ժամանակ ԱՊՀ գործադիր քարտուղարն ասել է, որ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Քննարկվելու է Կազանի գագաթաժողովի որոշումների իրականացման ընթացքը: Դրանք նախ եւ առաջ տնտեսական ինտեգրման խնդիրներն են, հումանիտար ոլորտում համագործակցությունը, Համագործակցության երկրների տարածքում կայունության եւ անվտանգության հարցերը: Նշված վերջին ուղղությունն, ի դեպ, հենց ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի քննարկման թեման է: Նախարարները Երեւան են ժամանելու այսօր: Խորհրդի նիստը մեկնարկելու է վաղը: Սեպտեմբերի 30-ին պաշտոնյաները կհանդիպեն լրագրողների հետ:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4