«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2005-09-24 | #172, 2005-09-27 | #173, 2005-09-28


ՖՈՒՏԶԱԼԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Այս օրերին ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը հատուկ հրավերով Իրանի Իսլամական Հանրապետությունում մասնակցում է Իսլամի կանանց համաշխարհային օլիմպիադային, որն անցկացվում է ՄԱԿ-ի եւ ԻԻՀ նախագահի տիկնոջ բարձր հովանավորությամբ:

Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրել է Թուրքմենիայի կանանց հավաքականի հետ եւ առավելության հասել 27-0 հաշվով: Երկրորդ խաղում մեր ընտրանին հաղթել է Անգլիայի մահմեդական կանանց հավաքականին (38-3): Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել Իրաքի հավաքականի հետ, որը կրկին ավարտվել է Հայաստանի հաղթանակով` 14-0 եւ Հայաստանի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ փուլ:

Ավարտական խաղում մեր թիմը մրցելու է Իրանի հավաքականի հետ եւ նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում կնվաճի օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը:

Նշենք, որ հավաքականի կազմում ընդգրկված են «Քոլեջ» ակումբի, Հայաստանի պատանեկան եւ ազգային հավաքականի 14-20 տարեկան անդամներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4