Այսօր Հայաստան է ժամանում Բելառուսի մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունըՙ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորությամբ: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երեւանում եւ մարզերում ելույթներով հանդես կգան հանրահայտ «Պեսնյարի» խումբը, «Խորոշկի» պարային համույթը: Բելառուսի մշակույթի օրերի շրջանակներում Ազգային պատկերասրահում կբացվի բելառուսական սրբապատկերների ցուցահանդես, «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվեն բելառուսական կինոյի օրեր, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային ծրագրով հանդես կգան բելառուսական երգարվեստի վարպետները: Սեպտեմբերի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գալա-համերգով կազդարարվի Հայաստանում Բելառուսի Հանրապետության մշակույթի օրերի սկիզբը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ