«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2005-09-27 | #173, 2005-09-28 | #174, 2005-09-29


ԱՄՆ-Ն ԴԵՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԸ ՈՐԵՎԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կհակազդի ինտերնետը որեւէ միջազգային կազմակերպության հսկողությանը հանձնելու փորձերին: Այսօր «Վաշինգտոն թայմս» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի միջազգային կապի եւ տեղեկատվական քաղաքականության համակարգող Դեյվիդ Գրոսը:

Մի շարք երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Նորվեգիան եւ Շվեյցարիան, բազմիցս արտահայտվել են հօգուտ այն բանի, որ ցանցի վերահսկողությունը ԱՄՆ-ը զիջի որեւէ միջազգային կազմակերպության, օրինակ` ՄԱԿ-ին:

Թերթին տված հարցազրույցում Գրոսն ասել է, որ ԱՄՆ-ի կառավարության դերը «Ինտերնետի կայուն եւ հուսալի աշխատանքը» ապահովելն է: «Մենք չենք ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կարող ենք խաթարել ցանցի կայունությունը»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4