«Հայերն Իտալիայում. Իտալիայի հայ համայնքն իր մասին» խորագրով քննարկմամբ այսօր կմեկնարկի հայ-իտալական բարեկամության օրերի շրջանակներում Հայաստանում իրականացվող միջոցառումների շարքը: Այնուհետեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կընդունի Իտալիայի արտաքին առեւտրի նախարար Ադոլֆո Ուրսոյին, որի հետ ազգային պատկերասրահում պաշտոնապես կբացեն հայ-իտալական բարեկամության օրերը եւ «ՀայՎենետ. Սուրբ Ղազարի գանձերը» ցուցահանդեսը: Օրը կեզրափակվի Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք գալա-համերգով: