Իսրայելում ավարտվեց մինչեւ 19 տարեկան կանանց հավաքականների միջեւ անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականն ավարտական տուրում էլ ավելի խայտառակ պարտություն կրեցՙ 1-18 հաշվով զիջելով Ավստրիայի ընտրանուն: Ընդ որում, այդ միակ գնդակն էլ մեր ֆուտբոլիստները խփել են 11 մ հարվածով: Հիշեցնենք, որ նախորդ երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը խոշոր հաշիվներով պարտվել էր Իտալիայի (0-15) եւ Իսրայելի (0-10) ընտրանիներից: Այսպիսով, երեք խաղում մեր հավաքականը սեփական դարպասն ընդունեց 43 գնդակ:
Իսկ ընտրական 2-րդ խմբի հաղթող ճանաչվեց Իտալիայի ընտրանին, որը բոլոր մրցակիցների նկատմամբ էլ առավելության հասավ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ