Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բակում երեկ բացվեց կոմպոզիտորի վերականգնված հուշաքարը, որի ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է, քանդակագործը` Դավիթ Երեւանցին:
Հուշաքարը, որ պատրաստվել է 1967 թ.` պղնձից, տարիների ընթացքում խամրել էր: Ֆրանսիայում բնակվող Դավիթ Երեւանցին հայտնեց, որ երեք ամիս առաջ եկել է Երեւան եւ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել հուշաքարի վերականգնման աշխատանքներին: Պղինձը փոխարինվել է բրոնզով, ինչպես նաեւ ավելացվել են որոշ տարրեր:
Հուշաքարի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ պաշտոնատար այլ անձինք, արվեստագետներ: