Հոկտեմբերի 8-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող` Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովն ավարտեց աշխատանքը:
Գիտաժողովի նիստը նախագահում էր Վահան վրդ. Հովհաննիսյանը: Զեկույցներով հանդես եկան ԱՄՆ-ից Ջոզեֆ Ալեքսանյանը («Գործք առաքելոց»-ի գրաբար բնագիրը - նրա կարեւորությունը Նոր Կտակարանի քննական բնագրի պատրաստման մեջ»), Կանադայից Կոդ Քոքսը («Հոբ»-ի հայկական քննական բնագիրը»), Մատենադարանի գիտաշխատող, «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանը («Եվթաղյան տնատումները Նոր Կտակարանի հնագույն օրինակներում»), Վիգեն Ղազարյանը («Խորանների մեկնությունը Աստվածաշնչի ձեռագրերում»):
Գիտաժողովը փակվեց հայր Վահանի խոսքով:
Փակումից հետո գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Օշական, ուր մասնակցեցին Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվող Պատարագին: Սրբազան պատարագից հետո ներկա գտնվեցին եկեղեցու բակում զետեղված խաչքար-տառերի օրհնության արարողությանը: