«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2005-10-07 | #181, 2005-10-08 | #182, 2005-10-11


«ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ

Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները, որոնք հանգամանքների բերումով հայտնվել էին առաջին խմբում, պատվով կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրն ու կրկին բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք նվաճեցին: Առաջնության ավարտական տուրում 6-0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով «Դինամոյի» նկատմամբ, արարատցիները նվաճեցին բաղձալի ուղեգիրը: Նրանք անցկացրած 23 խաղից հետո վաստակել են 53 միավոր: Առաջնությունն արարատցիների համար կավարտվի հոկտեմբերի 13-ին, երբ կկայանա «Բանանց-2»-ի հետ հետաձգված վերջին հանդիպումը: Այդ օրը կմրցեն նաեւ «Էսթեղլալ-Կոտայք-2»-ն ու «Փյունիկ-2»-ը: Այդ հանդիպումներից հետո հայտնի կդառնա առաջին խմբի հաղթողը: Առայժմ «Փյունիկ-2»-ը 3 միավորով գերազանցում է արարատցիներին:

Բարձրագույն խմբի մյուս ուղեգիրը կվիճարկի «Գանձասարը», որը մեկ միավորով գերազանցեց «Երեւան յունայթեդին» ու առաջին խմբի մրցաշարում գրավեց 2-րդ տեղը: Մրցակարգի համաձայն, հոկտեմբերի 22-ին «Հանրապետական» մարզադաշտում «Գանձասարն» ու «Շիրակն» անցումային խաղում կվիճարկեն բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4