«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2005-10-07 | #181, 2005-10-08 | #182, 2005-10-11


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան աճել է 312 մլն դրամով եւ հոկտեմբերի 6-ին կազմել 175 մլրդ 412 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 1 մլրդ 584 մլն դրամով, զուտ ներքին ակտիվներն աճել են 1 մլրդ 896 մլն դրամով:

Սեպտեմբերի 23-30-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 4 մլրդ 315 մլն դրամով եւ սեպտեմբերի 30-ին կազմել 331 մլրդ 295 մլն դրամ: Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1 մլրդ 977 մլն դրամով, կազմելով 122 մլրդ 960 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 260 մլն դրամով եւ կազմել 47 մլրդ 816 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 231 մլն դրամով եւ կազմել 18 մլրդ 581 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 6 մլրդ 784 մլն դրամով եւ կազմել 141 մլրդ 939 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 65 մլրդ 21 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 6 մլրդ 681 մլն դրամով), ժամկետայիններըՙ 76 մլրդ 917 մլն դրամ (նվազումըՙ 103 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ-ը ներգրավել է 2 մլրդ դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:

Արտարժույթի շուկա

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 1,26 տոկոսովՙ 444,21 դրամից հասնելով 449,90 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 53,582 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 447,28 դրամ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 3 մլն ԱՄՆ դոլարՙ 442,75 դրամ փոխարժեքով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4