Պատասխանելով հայ լրագրողների հարցին, թե ինչպես է երկրամասում պայքար տարվում այլատյացության դեմ, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը պատասխանեց, որ երկրամասում այլատյացություն չկա եւ «ինչ ասում ենՙ փչած-ուռճացված է»: Նա հայտնեց, որ մարզում ավելի քան 300 հազար հայ կա, որոնք ներգրավված են բիզնեսում եւ այլ ոլորտներում: «Լավագույն տեղերում ապրում են հայերըՙ Սոչի, Անապա, Գելենջիկ: Ի՞նչ այլատյացության մասին է խոսքը», եզրափակեց նահանգապետը:
Ա. Մ.