Էլցանցերի Նոր Հաճընի մասնաճյուղի տնօրենին գնդակահարած եւ օրերս քաղաքապետ վերընտրված Արմեն Քեշիշյանի թեմային անդրադառնալովՙ երեկ վարչապետ Ա. Մարգարյանը նկատել է, թե ժողովուրդը երեւի այդպիսի ընտրություն է կատարել թեկնածուների հարաբերությունները տեսնելով. «Վստահ եմ, որ ընտրված քաղաքապետը երկար չի աշխատի, կլինի դատարանի որոշումը եւ կրկնակի ընտրություններ կլինեն», ասաց վարչապետը: Երեւույթի գնահատականը տալու հարցին վարչապետն այսպես արձագանքեց. «Ժողովրդի տե՞ղն էլ պատասխանեմ, ինքն է ընտրել: Գուցե որոշակի նկատառումներով ակցիա են արել Արմենի դեմ, իրենց պետք է հարցնեք: Ժողովուրդն ընտրում է, ասում եքՙ հակաժողովրդական է, չի ընտրում, ասում եքՙ հակաժողովրդական է»:
Մ. Խ.