Ինտերֆաքսը հաղորդում է, որ Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Գուլիեւը Լոնդոնից Բաքու ճանապարհին ձերբակալվել է Սիմֆերոպոլի օդանավակայանում: Դեմկուսի ներկայացուցիչները, ըստ BBC-ի, ասել են, որ ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել Բաքվում վայրէջք կատարել այն ինքնաթիռին, որում գտնվում էր Ռասուլ Գուլիեւը: Չարտերային թռիչք իրականացնող լոնդոնյան ընկերությունը հաղորդել է, որ Գուլիեւը «հրաժարվում է թռիչքը շարունակել Բաքու»:
Ուկրաինայի ՆԳ մամուլի խոսնակն ասել է, որ Գուլիեւի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, եւ նա ձերբակալվել է ադրբեջանական կողմի խնդրանքով: Ինտերֆաքսի եւ BBC-ի տեղեկությունից պարզ չի դառնումՙ Սիմֆերոպոլից Լոնդոն հետ վերադարձած օդանավում եղե՞լ է Գուլիեւը, թե՞ նա պահվել է Ուկրաինայում: