2003 թ. Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը նախաձեռնեց Սբ. Երրորդություն եկեղեցու կառուցում Մալաթիա-Սեբաստիայում: Այսօր համայնքի կենտրոնում վեր է խոյացել երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանի նախագծով կառուցված մի շքեղ եկեղեցի: Եկեղեցու բարերարն է Լուիզ Մանուկյանը: Շատ շուտով Սբ. Երրորդություն եկեղեցին ամբողջությամբ կօծվի Վեհափառ հայրապետի ձեռամբ:
Իսկ շաբաթ օրն օծվեց եկեղեցու փոքր ավազանը ձեռամբ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանի: Արդեն մի քանի հարյուր հավատացյալներ ցուցակագրվել էին մկրտվելու համար:
Մ. Մ.