«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2005-10-14 | #186, 2005-10-15 | #187, 2005-10-18


ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵ՞ՊՔ

Ամենայն հավանականությամբ, Հայաստանում առաջին անգամ կհայտնաբերվի հակամրցակցային համաձայնության դեպք: Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ դա տեղի է ունեցել Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթի տոմսերի վաճառքի ժամանակ: Այդ չվերթը հայկական կողմից իրականացնում է «Արմավիան», թուրքական կողմիցՙ «Ֆլայ Էյրը»: Տոմսերի վաճառքն իրականացնում է «Թաուեր թրեվլ» ընկերությունը, որն էլ վերջերս «Բագրատ տուր» ընկերության հետ պայմանագիր է կնքել, որ հիշյալ չվերթի համար տոմսեր չի վաճառի «Ֆլայ էյրին», իսկ «Արմավիային» վաճառված տոմսերից յուրաքանչյուրից 50 դոլարը տրամադրել վերոնշյալ ընկերությանը: Հիշեցնենք, որ հակամրցակցային համաձայնության համար նախատեսված պատիժը կազմում է տվյալ խախտումը թույլ տված ընկերության շրջանառության 1 տոկոսի չափով տուգանք: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուտով պետք է քննի այդ դեպքը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4