Մինչ օրս վարակի դեպք չի գրանցվել
Եղանակն ի շահ մեզ է աշխատում: Թռչունները տարվա այս ժամանակահատվածում մեր երկրից չվում են եւ ոչ թե գալիս: Այս պարագան թռչնագրիպից ապահովագրվելու կարեւոր միջոց է: Բայց որեւէ վայրի թռչնի երթուղի պարտադրել չես կարող: Իսկ մեզ մոտ որսով տարված ու այդ գործը բիզնես դարձրած մարդիկ քիչ չեն, եւ անհարժեշտ է առժամանակ հրաժարվել վայրի թռչնի մսից: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը պատգամավորի անհանգստությանն այսպիսի պատասխան տվեց:
Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը տեղեկացրեց, որ ամեն շաբաթ տարածաշրջանի կտրվածքով տեղեկություններ են ստացվում թռչնագրիպի մասին եւ ամեն ինչ արվում է Հայաստանում թռչնագրիպի դեպքերը կանխարգելելու համար: Արդեն փորձում են ձեռք բերել համապատասխան պատվաստանյութ:
Նախարարի տեղեկացմամբ թռչնագրիպի դեպք արձանագրվել է նաեւ 1918 թվականին, որը խլել է 50 միլիոնից ավելի կյանք:
Ն.Պ.