«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2005-10-15 | #187, 2005-10-18 | #188, 2005-10-19


ԿՐԿՆԱԿԻ ԿՈՂՊԵՔԸ ԵՎ ՀՈՍԱՆՔԻ ՎԱՐՁԸ

Վերջերս Դավիթաշեն համայնքի բնակիչների խոսակցության հիմնական թեման դարձել է էլեկտրաէներգիան: Էլեկտրաէներգիայի ծախսի կտրուկ ավելացումը խուճապի է մատնում հատկապես սոցիալապես անապահով բնակիչներին: Նրանց բողոքին արձագանքելովՙ զանգահարեցինք Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղ. 10 շ. էլեկտրացանց: Մեր խնդրանքինՙ հայտնելու տվյալ հաշվիչների վերջնական ցուցմունքները, մարդը, որը չցանկացավ ներկայանալ, պատասխանեց, որ ցուցմունքների մատյանը տեղում չէ, իսկ 10-րդ շենքի հսկիչ էլեկտրիկ Խորեն Հովհաննիսյանը չցանկացավ անգամ մոտենալ լսափողին: Նրանք մերժեցին մեզ տրամադրել էլեկտրացանցի պետի համարը:

Աջափնյակ թաղամասում գտնվող էլեկտրացանցի աշխատակիցը մեր խնդրանքինՙ տեղեկանալ, թե ինչ է կատարվում Դավիթաշենի մասնաճյուում, արձագանքեց այսպես. «Մենք զբաղվում ենք վթարներով, մենք հսկողի կարգավիճակում ենք եւ այդպիսի հարցերով չենք զբաղվում»:

Եվ երբ բնակիչներից մեկըՙ Մարգարիտա Ղուլինյանը, նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը եւ հաշվիչների կողպեքի կողքին կախեց եւս մեկը, ապա մեկ ամիս անց բնակիչների հոսանքի վարձի կտրուկ իջեցումն ակնհայտ դարձավ:

Բնակիչները շնորհակալության խոսքեր էին ասում համարձակ քայլը նախաձեռնողին, իսկ նրանցից շատերիՙ այդ թվում եւ Մարգարիտա Ղուլինյանի հոսանքի վարձը պակասեց նույնիսկ կիսով չափ:

ՌՈԶԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Խ. Աբովյանի անվան հայկական պետ. մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4