«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2005-10-19 | #189, 2005-10-20 | #190, 2005-10-21


ԱՄՆ-Ը ԼԻՈՎԻՆ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ

ԲԱՔՈՒ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը լիովին բացառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ուղին: Այս մասին հոկտեմբերի 20-ին Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գծով օգնական Դենիել Ֆրիդը:

Ըստ նրա, տվյալ փուլում առկա են մեծ հնարավորություններ, որպեսզի կողմերը համաձայնության հասնեն: «Երկարաժամկետ եւ արդարացի խաղաղության համար հակամարտող պետությունների առաջնորդները պետք է մշակեն փոխզիջումային ուղիներ: Վաշինգտոնը տվյալ քայլի կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին», հայտարարել է ամերիկացի դիվանագետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4