«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ, ՔԱՆ ԹԵ ԿԱՍԿԱԾԵԼ ՄԻՄՅԱՆՑ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Հայաստանի զինված ուժերի համար կիրառական նշանակություն ունեն: Այս մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: «Կան հարցեր, որոնց կապակցությամբ մենք ընդօրինակում ենք մեր գործընկերների դրական փորձը, իրենք էլ ընդօրինակում են մերը: Մենք անցկացնում ենք համատեղ զինավարժություններ եւ դրա մեջ ոչ մի վատ բան չենք տեսնում», նշեց Բալուեւսկին: Ըստ նրա, ավելի լավ է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զինավարժություններ անցկացնել, քան միմյանց կասկածել ագրեսիվ ձգտումների մեջ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանն իր հերթին նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները չեն հակադրվում Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում, Ռուսաստանի եւ այլ երկրների հետ երկկողմ հարաբերություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանը եղել է եւ լինելու է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը եւ շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀԱՊ շրջանակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4