«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԵՔ ԿԱՐԾԻՔ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ»

Ֆորում Կալիֆոռնիա համալսարանում

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ առաջիկա նոյեմբերի 6-ին, ժամը 14-17:30-ը համալսարանի արդի հայոց պատմության ամբիոնի ճանաչված հեղինակություն պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի կազմակերպությամբ եւ Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների Գ. ֆոն Գրունբաում կենտրոնի աջակցությամբ տեղի է ունենալու «Թուրքական երեք կարծիք օսմանյան շրջանի հայերի մասին» խորագրով մի ֆորում, որին մասնակցելու են երեք թուրք գիտնականներ: Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնից Թաներ Աքչամը խոսելու է «Օսմանյան փաստաթղթերը նոր մեկնաբանությամբ» թեմայի շուրջը, Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արեւելյան ուսումնասիրությունների բաժնից Էլիֆ Շաֆաքը քննարկելու է «Հիշողություն եւ գրականություն» թեման, իսկ Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի եւ կանանց խնդիրների ուսումնասիրությունների բաժնի աշխատակից Ֆաթմա Մյուգե Գյոչեքն անդրադառնալու է վերջերս Ստամբուլում կայացած գիտաժողովին:

Եթե Թաներ Աքչամին ներկայացնելու կարիք չկա, ապա մյուս երկուսի մասին նշենք, որ Էլիֆ Շաֆաքը, ըստ հաղորդագրության, վիպասան է, գրում է ինչպես թուրքերենով, այնպես էլ անգլերենով: Դուստրն է թուրք մի դիվանագետի, իսկ Ֆաթմա Գյոչեքը Ստամբուլի գիտաժողովի կազմակերպիչներից էր: Նա նաեւ հայ-թուրքական այլ համատեղ միջոցառումներ է կազմակերպել Չիկագոյում, Էն Արբորում եւ Զալցբուրգում (Ավստրիա):

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4