Հայտարարել 2004 թվականին ստեղծված աշխատանքների «Վահան Թեքեյան» մրցանակ հետեւյալ բնագավառներում.
1. Գեղարվեստական գրականություն
2. Երաժշտություն
3. Կերպարվեստ
4. Թատերական բեմադրություն
5. Գեղարվեստական լուսանկարչություն
6. Ճարտարապետություն
7. Ռադիոհեռուստատեսություն
8. Հումանիտար գիտություններ
Նշյալ ութ մրցանակներից յուրաքանչյուրին արժանացած անհատը կամ խումբը կստանա համապատասխան դիպլոմ եւ դրամական պարգեւ:
Մրցանակների հավակնելու իրավունք ունեն ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:
Մրցանակի կարող են ներկայացվել 2004 թվականին ստեղծված աշխատանքները:
Մրցույթին իրավունք ունեն գործեր ներկայացնել Հայաստանի ստեղծագործական միությունները, ՀՀ նախարարությունները, ՀՀ ԳԱ ակադեմիան, բուհերը, հասարակական կազմակերպությունները, հրատարակչությունները, զանգվածային լրատվական միջոցները, սփյուռքահայ կազմակերպությունները:
Մրցույթին չեն կարող աշխատանքներ ներկայացնել ՀԹՄՄ կենտրոնական վարչության եւ մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամները:
Գործերն ընդունվում են ներկայացնող կազմակերպության պաշտոնական երաշխավորությամբՙ հաստատված կնիքով:
Գործերն ընդունվում են հետեւյալ հասցեովՙ Երեւան, Խանջյան 50, Թեքեյան մշակութային միություն, մրցանակներ շնորհող հանձնաժողովին:
Գործերի ընդունման ժամկետըՙ 2005 թ. հունիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակներ շնորհող հանձնաժողովի կանոնադրությունը
«Վահան Թեքեյան» մրցանակներ շնորհող հանձնաժողովը կազմվում է ՀԹՄՄ կենտրոնական վարչության որոշմամբ եւ գործում է ըստ հաստատված կանոնակարգի.
- հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով.
- հանձնաժողովի գործունեությունը գործում է Հայաստանի եւ սփյուռքի մշակութային, գրական, գիտական դաշտում.
- հայոց մշակույթի եւ գիտական մտքի զարգացմանը նպաստելու եւ արվեստագետներին խրախուսելու նպատակով սահմանված մրցանակները շնորհվում են այն ստեղծագործություններին, որոնք արտացոլում են հայրենական կյանքի գեղարվեստական պատկերները, շենացնում ու հարստացնում են հայրենի հողը, դրսեւորում են հայեցի մտածողություն, զարգացնում ու տարածում են մայրենին եւ օժտված են գրականության, արվեստի եւ հումանիտար գիտությունների մնայուն արժեքների հատկանիշներով:
Գեղագիտական բարձր չափանիշների պահանջը պայման է բոլոր մրցանակների շնորհման համար:
- Հանձնաժողովն ինքն է սահմանում իր ներքին աշխատանքային կարգը, նիստերի գումարման հաջորդականությունը:
- Հանձնաժողովը մրցանակների արժանացած հեղինակների (ստեղծագործությունների) ցանկը ներկայացնում է ՀԹՄՄ կենտրոնական վարչության հաստատմանը ոչ ուշ, քան մինչեւ 2006 թ. հունվարի 15-ը:
- Հանձնաժողովի նիստերն օրինական են, եթե նրա աշխատանքներին մասնակցում է հանձնաժողովի կազմի 2/3-ը:
- Հանձնաժողովի եզրափակիչ նիստը, որով ամփոփվում են մրցույթի արդյունքները, կատարվում է փակ գաղտնի:
- Հանձնաժողովի որոշումները վավերական են, եթե հեղինակի (ստեղծագործության) օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցողների պարզ մեծամասնությունը:
Մրցույթի արդյունքները կհաստատվեն ՀԹՄՄ կենտրոնական վարչության կողմից եւ կհրապարակվեն մամուլում 2006 թ. հունվարին: