Լոնդոնում նոյեմբերի 28-ին աճուրդի կհանվեն 19-20-րդ դարերի ռուսաստանցի արվեստագետների 220 գործեր: Ինտերֆաքս գործակալության տվյալներով, դրանց ընդհանուր արժեքը 4 մլն դոլար է: «Մաքդուգալ» աճուրդային կենտրոնի այդ ձեռնարկումը կբացի ավանդական «ռուսական շաբաթը»:
Աճուրդի ժամանակ կներկայացվեն Այվազովսկու, Ռեպինի, Վրուբելի, Կորովինի, Մալյավինի, Վերեշչագինի, Շագալի, Կոնչալովսկու, Լարիոնովի, Նեիզվեստնու, Բուրլյուկի, Ֆալկի, Էքստերի, Շեմյակինի, Զվերեւի որոշ նկարներ, ինչպես նաեւ Ֆաբերժեի գործերը:
Աճուրդային կենտրոնի ղեկավար Ուիլյամ Մաքդուգալի խոսքերով, աշխարհի անտիկ իրերի շուկայում ռուսական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել:
Պ. Ք.