«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության բոլոր մաքսատների եւ մաքսային կետերի տարածքներում հայտարարատուների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ մաքսատուրքեր, մաքսավճարներ, հարկեր, տուրքեր, հաստատագրված վճարներ եւ այլ պարտադիր վճարումներ (այսուհետՙ Մաքսային գանձումների) հավաքագրման եւ բյուջե փոխանցման համար ծառայություններ մատուցող լիազոր բանկ ընտրելու նպատակով բաց մրցույթի կազմակերպման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է բաց մրցույթՙ Հայաստանի Հանրապետության մաքսատների եւ մաքսակետերի տարածքներում մաքսային գանձումների հավաքագրման եւ բյուջե փոխանցման համար ծառայություններ մատուցող լիազոր բանկ ընտրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկերը, որոնք ունեն նշված ծառայությունները մատուցելու տեխնիկական եւ ֆինանսական միջոցներ, ինչպես նաեւ բավարարում են մրցույթի հրավերով սահմանված պահանջներին:

Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետություն կենտրոնական բանկՙ ք. Երեւան 375010, Վազգեն Սարգսյանի փողոց 6:

Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2005 թ. նոյեմբերի 22-ը, ժամը 11.00:

Մրցույթի հայտերի բացման օրն ու ժամն է 2005 թ. նոյեմբերի 25-ը, ժամը 14.30-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է նոյեմբերի 28-ին, ժամը 11.00-ին:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային տնային կայքում (www.cba.am): Մրցույթին մասնակցելու հրավերը, ինչպես նաեւ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմ. հեռ. 56-54-96, ներքինՙ 06-01:

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4