Ամերիկյան հեղինակավոր «Նյուզուիք» շաբաթահանդեսը, անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված նախընտրական վիճակին, հարց է տալիս. «Ադրբեջանում հասունացե՞լ է հեղափոխությունը: Դեռեւս ոչ: Ալիեւը դեռեւս ունի (թեեւ ոչ բավարար) կազմակերպչական հնարավորություններՙ միավորելու ամբողջությամբ սարսափահար բնակչությանը: Բացակայում է անհրաժեշտ պայմանըՙ «ժողովրդի ուժը»: «Ռեգնում» գործակալությունը մեջբերում է ամերիկյան հանդեսում հրապարակված հոդվածի հետեւյալ հատվածը. «Անկախ այն բանիցՙ Ադրբեջանում առաջիկա ընտրությունները կլինե՞ն ազատ եւ արդար, թե՞ ոչ, միակ գունավոր հեղափոխությունը, որը մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Ադրբեջանում, արյունակարմիրն է»: