ԼՈՆԴՈՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի վարչակազմի օրակարգում չէ, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը կիրակի օրը բրիտանական Բի Բի Սի հեռուստաընկերության հաղորդած հարցազրույցում:
«Ռազմական գործողությունն օրակարգում չէ,-ասել է նա:-Օրակարգում դիվանագիտությունն է: Մենք ընթանում ենք դիվանագիտական ճանապարհով եւ գտնում ենք, որ ուժեղ միջազգային աջակցության, այդ հարցում սերտ փոխհամաձայնության դեպքում մենք կարող ենք հաջողության հասնել»: Դրա հետ մեկտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը չի հրաժարվում Իրանի դեմ ուժ գործադրելու հնարավորությունից այն դեպքում, եթե Թեհրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից: «ԱՄՆ-ի նախագահը երբեք սեղանից չի հեռացնում զանազան տարբերակները», ասել է Ռայսը: