Բաղդադի կենտրոնում գտնվող «Պաղեստինյան» հյուրանոցի մոտ, որտեղ սովորաբար միջազգային լրատվամիջոցների աշխատակիցներն են տեղավորված, երեկ երեկոյան հաջորդաբար 3 ականված ավտոմեքենաներ պայթեցին: Ենթադրաբար սպանվել է 10 եւ վիրավորվել 22 մարդ: Դեռեւս տեղեկություններ չկան զոհված կամ վիրավորված լրագրողների մասին: Հատկանշական է, որ 3-րդ ավտոմեքենան պայթել է ճիշտ այն պահին, երբ ամերիկյան եւ իրաքյան անվտանգության ուժերն առաջին 2 պայթյուններից հետո ժամանել էին դեպքի վայր եւ ամրացնում էին անվտանգությունը: