«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿՈԼՅԱ ՄՈՍՈՅԱՆՆ ԷՐ

Հայտնի դարձավ նարդու Հայաստանի չեմպիոնը երկար մրցաձեւից: Առաջնության պարգեւները վիճարկող 24 նարդիստների մեջ լավագույնը ճանաչվեց Կոլյա Մոսոյանը, որը մեկ շաբաթ առաջ կարճ մրցաձեւից դարձել էր 3-րդ մրցանակակիր: Ինչպես եւ կարճ մրցաձեւում, այս անգամ էլ 2-րդ տեղը զբաղեցրեց Խաչիկ Առաքելյանը: 3-րդ մրցանակակիր դարձավ Հարություն Մարտիրոսյանը:

Երեկ մեր 5 նարդիստներ մեկնեցին Ֆրանսիաՙ մասնակցելու հոկտեմբերի 25-31-ը Փարիզում կայանալիք միջազգային մրցաշարին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4