Ավարտվեց Գերմանիայի վերամիավորման տարեդարձին նվիրված, արդեն ավանդական դարձած ֆուտբոլի 5-րդ մրցաշարը: Վճռորոշ խաղում հաղթողի կոչումը վիճարկեցին Իտալիայի դեսպանատան եւ ԱԳՆ-ի թիմերը: Առաջին խաղակեսում ավելի հաջողակ գտնվեցին Իտալիայի դեսպանատան ֆուտբոլիստները, որոնք խաղը շահում էին 2-1 հաշվով: Սակայն ընդմիջումից հետո ԱԳՆ-ի թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, իսկ հետխաղյա 11 մ հարվածներն ավելի հաջող իրացնելով, դարձավ մրցաշարի հաղթող:
Մրցանակային 3-րդ տեղը գրավեց Հայաստանի էլցանցերի թիմը, որը 5-0 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի դեսպանատան ֆուտբոլիստներին: Մրցանակակիրներին պարգեւներ հանձնեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռենատե Հայկեպայչեն: Նշենք, որ մասնակիցների ցանկությամբ հովանավորների տրամադրած մրցանակային հիմնադրամը կփոխանցվի Երեւանի մանկատներից մեկին: