Պարզվում է, որ Էստոնիայում էլ «Արարատ» անվանումով ֆուտբոլային թիմ գոյություն ունի: Ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի, հայազգի ֆուտբոլիստներով համալրված թիմն իրավունք է ստացել հանդես գալու ֆուտբոլի Էստոնիայի առաջնության 3-րդ խմբում:
«Սաուե» թիմի հետ անցումային երկու հանդիպումներում էլ «Արարատը» հաղթանակ է տոնել: Առաջին խաղում արարատցիները սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության են մատնել մրցակցին, թեեւ կարող էին հաղթել ավելի մեծ տարբերությամբ: Իսկ ահա, հյուրընկալվելիս գրանցվեց խոշոր հաշվով հաղթանակ (3-0): Այսպիսով «Արարատն» իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Էստոնիայի առաջնության 3-րդ խմբում: