ԹԵՀՐԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի սկզբից ի վեր ավելի քան 5 հազար չվող թռչուն Է սատկել Իրանի հյուսիս - արեւմուտքումՙ Արաքս գետի շրջանում: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ չեն պարզվել, սակայն բացառված չԷ, որ բանը կարող է վերաբերել թռչնագրիպին: Վերջին օրերին բնապահպանական աղետի մասշտաբները փոքր-ինչ կրճատվել են. օրական սատկում է 60-70 առանձնյակ, գլխավորապես վայրի բադ:
Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի անասնաբուժական եւ սանիտարական ծառայություններն ինտենսիվ կենսաբանական հետազոտություններ են կատարում Արաքսից հարավ ընկած շրջաններում, որտեղ կարանտին է հայտարարված: Իսլամական Հանրապետության հյուսիս - արեւմտյան շրջաններում չվող թռչունների որսի խստագույն արգելք է հայտարարված: