«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան նվազել է 254 մլն դրամով եւ հոկտեմբերի 20-ին կազմել 177 մլրդ 30 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 12 մլն դրամով, զուտ ներքին ակտիվները նվազել են 266 մլն դրամով:

Հոկտեմբերի 7-14-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 594 մլն դրամով եւ հոկտեմբերի 14-ին կազմել 332 մլրդ 492 մլն դրամ: Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 374 մլն դրամով, կազմելով 125 մլրդ 616 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 2 մլրդ 268 մլն դրամով եւ կազմել 50 մլրդ 90 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 92 մլն դրամով եւ կազմել 18 մլրդ 428 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 1 մլրդ 392 մլն դրամով եւ կազմել 138 մլրդ 358 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 61 մլրդ 164 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1 մլրդ 185 մլն դրամով), ժամկետայիններըՙ 77 մլրդ 194 մլն դրամ (նվազումըՙ 207 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 52-շաբաթյա 1 մլրդ դրամի ՊՊ` 3,8566 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ մարվել 20-շաբաթյա 1 մլրդ դրամի ՊՊ` 4,8604 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 4 մլրդ 680 դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 1 մլրդ դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:

Նույն ժամանակահատվածում մարվել են 704,067,066 դրամի ռեպո-համաձայնագրերՙ 3 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Արտարժույթի շուկա

Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 1,94 տոկոսովՙ 446,27 դրամից հասնելով 455,12 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 54,237 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 447,90 դրամ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 2 մլն 700 հազ. ԱՄՆ դոլարՙ 456,38 դրամ փոխարժեքով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4