«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2005-10-26 | #194, 2005-10-27 | #195, 2005-10-28


ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԱՍՏԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ»

ԱՆԿԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի իրավաբանների միության նախագահ Քեմալ Քերինչսիզը Ստամբուլի Ֆաթիհ շրջանի դատախազությունում դատական հայց է հարուցել թուրք գրող Օրհան Փամուքի դեմ այն մեղադրանքով, որ նա 2005 թ. հոկտեմբերի 20-ին գերմանական «Դի Վելտ» թերթին տված հարցազրույցում «վիրավորել է թուրք զինվորականությանը» եւ հայտարարել է. «Ես չեմ կարծում, որ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը սպառնալիք է ժողովրդավարությանը Թուրքիայում: Սպառնալիքը, դժբախտաբար, ավելի շատ կապված է զինվորականության հետ»:

Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, Քերինչսիզը պնդում է, որ Փամուքին պետք է դատել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն, ըստ որի հանցագործություն է համարվում եւ հետեւաբար` պատիժ է սահմանվում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք «Թուրքիայի տարածքում նվաստացնում են թուրք ազգին, թուրքական հանրապետությանը, պետական հաստատություններն ու կազմակերպությունները»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4