«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2005-10-27 | #195, 2005-10-28 | #196, 2005-10-29


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԼՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՆ»

Պաշտոնական այցով Մ. Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը «Կարնեգի» հիմնադրամի ելույթում հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է Ղարաբաղի տարածքում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու տարբերակին, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Ի պատասխան Թուրք-ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցչի հարցին, թե ինչպե՞ս աշխարհը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, եթե Հայաստանն ինքը դա չի անում, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք դա չենք անում, եւ դա մեր կողմից փոխզիջում է: Փոխզիջում է նաեւ այն, որ այժմ Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնակի, այսինքնՙ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն: Բոլորս շատ հստակ գիտենք, որ անկախությունը շատ դժվար եւ տառապալի ճանապարհ է, եւ այդ ճանապարհով ղարաբաղցիներն անցնում են արժանապատվորեն: Եվ ի վերջո, եթե Ղարաբաղը որեւէ մեկը չի ճանաչել, ինչո՞ւ ստեղծվեց Մինսկի խումբը, ինչո՞ւ այդ խնդրով զբաղվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչո՞ւ աշխարհի ժողովրդավարական կառույցները մշտապես հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունն էականորեն տարբերվում է Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ այլ հակամարտություններից»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4