«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 30-Ի

ԲԱՔՈՒ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 16-ից մինչ օրս ուժով իշխանությունը գրավելու կամ ուժով այն պահելու, զանգվածային անկարգությունների նախապատրաստման, պետական գույքի յուրացման եւ մսխման, կաշառակերության եւ իշխանությունը բռնի գրավելու փորձի, ինչպես նաեւ կոռուպցիայի մեղադրանքով Ադրբեջանի ԱԱՆ աշխատակիցների կողմից ձերբակալվածների թիվը հասել է 30 մարդու: Նրանցից 13-ի ձերբակալությունը հաստատվել է իրավապահ մարմինների կողմից: Իսկ նրանցից մի քանիսի` Առողջապահության նախարարության կադրերի վարչության նախկին պետ Նազիմ Իբրահիմովի, Տնտեսական զարգացման նախարարությանն առընթեր Ձեռներեցության աջակցության ազգային ֆոնդի նախկին ղեկավար Գաբիր Հուսեյնովի, Ձեռներեցության զարգացման դեպարտամենտի նախկին ղեկավար Ալիհուսեյն Շալիեւի ձերբակալությունը պաշտոնապես հաստատված չէ: Բացի դրանից, ձերբակալված է Նախիջեւանի նախկին դատախազ Հուսեյն Հուսեյնովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4