ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկու անգամ «Օսկարի» արժանացած փաստագրական ֆիլմերի հեղինակ Բարբարա Քոփլը ֆիլմ է նկարահանում ամերիկահայ ազատազրկված բժիշկ Ջեք Գեւորգյանի մասին: Ջեք Գեւորգյանը, որին անվանում են «Պարոն Մահ», օգնել է կյանքից հեռանալու անբուժելի հիվանդներին: 77-ամյա Գեւորգյանը 1999 թվականին դատապարտվել է երկարատեւ ազատազրկման: «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմը նկարահանվում է նույնանուն չհրատարակված գրքի հիման վրա, որի հեղինակներն են բժշկի հետ 25 տարի աշխատած Նիլ Նիկոլը եւ Գեւորգյանի հարեւան ու ընկեր Հարի Ուիլին:
«Այս ֆիլմը մի մարդու մասին է, որն իր ողջ կյանքը պայքարել է այն իրավունքի համար, որը, նրա համոզմամբ, ունի ամեն ոք», «Ռոյթեր»-ին ասել է կինոնկարի պրոդյուսեր Սթիվ Ջոնսը: