«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԳՏԱՆ ՏԵՐԵՐԻՆ

Հայտնի դարձան թենիսի միջազգային մրցաշարերի հաղթողները: Բազելում եզրափակիչ մրցախաղում ուժերը չափեցին չիլիացի Ֆեռնանդո Գոնսալեսը եւ կիպրոսցի թենիսիստ Մարկոս Բագդատիսը: Այս մրցաշարին մասնակցող Դավիթ Նալբանդյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Բագդատիսին (2-6, 6-7): Իսկ գլխավոր մրցանակը նվաճեց Գոնսալեսը, որը համառ պայքարում առավելության հասավ Բագդատիսի նկատմամբ (6-7, 6-3, 7-5, 6-4):

Լիոնում հաջողությունն ուղեկցեց ամերիկացի Էնդի Ռոդիկին, որը եզրափակիչում պարտության մատնեց ֆրանսիացի Գաել Մոնֆիլսին (6-3, 6-2): Սանկտ Պետերբուրգի ավանդական 11-րդ մրցաշարի հաղթող ճանաչվեց շվեդ Թոմաս Յուհանսոնը, որը հաջողության էր հասել դեռեւս 1997 թ.: Վճռորոշ մրցախաղում Յուհանսոնը հաղթեց այս տարվա Կրեմլի գավաթի եզրափակիչի մասնակից Նիկոլաս Կիֆերին (6-4, 6-2): 30-ամյա շվեդ թենիսիստը 9-րդ մրցաշարը շահեց:

Մեծ հաջողության հասավ ավստրիական Լինց քաղաքում անցկացված մրցաշարում ռուսաստանցի Նադեժդա Պետրովան: Պրոֆեսիոնալ թենիսիստուհու իր կենսագրությունում Պետրովան առաջին մրցանակին արժանացավՙ հաղթելով շվեյցարուհի Պատի Շնիդերին (4-6, 6-3, 6-1): Մինչ այս հաջողությունը, Պետրովան 4 անգամ տարբեր մրցաշարերի եզրափակիչ էր մտել, սակայն պարտվել էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4