Հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան աճել է 1 մլրդ 941 մլն դրամով եւ հոկտեմբերի 27-ին կազմել 178 մլրդ 971 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 25 մլն դրամով, զուտ ներքին ակտիվները` 1 մլրդ 916 մլն դրամով:
Հոկտեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 4 մլրդ 823 մլն դրամով եւ հոկտեմբերի 21-ին կազմել 337 մլրդ 315 մլն դրամ: Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1 մլրդ 128 մլն դրամով, կազմելով 126 մլրդ 744 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 72 մլն դրամով եւ կազմել 50 մլրդ 162 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 583 մլն դրամով եւ կազմել 19 մլրդ 11 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 3 մլրդ 40 մլն դրամով եւ կազմել 141 մլրդ 398 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 63 մլրդ 493 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 2 մլրդ 329 մլն դրամով), ժամկետայիններըՙ 77 մլրդ 905 մլն դրամ (աճըՙ 711 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 26-շաբաթյա 500 մլն դրամի ՊՊ` 3,6913 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 2 մլրդ 800 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով եւ մարվել 4 մլրդ 180 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:
Արտարժույթի շուկա
Հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեւորվել է 0,53 տոկոսովՙ 455,12 դրամից հասնելով 452,73 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 35,941 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 453,26 դրամ:
ԿԲ մամուլի ծառայություն